Լրահոս

ՀՖՖ Գործկոմը կքննարկի հավաքականի մարզիչի հարցը. Աբրահամ Խաշմանյանի նշանակումը վտանգված է

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գործկոմը նոյեմբերի 7-ին կայանալիք արտահերթ նիստում կքննարկի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչի նշանակման հարցը: Նիստը կմեկնարկի ժամը 17:00-ին:

Աբրահամ Խաշմանյանի՝ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ նշանակվելուց հետո ՀՖՖ-ում քաոսային իրավիճակ է: Բանն այն է, որ 51-ամյա մասնագետը նշանակվել էր ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանի որոշմամբ:

ՀՖՖ կանոնադրության 39-րդ հոդվածի թ) կետի համաձայն՝ հավաքականի գլխավոր մարզիչի նշանակման իրավասությունը պատկանում է բացառապես ֆեդերացիայի Գործադիր կոմիտեին։ Ժողովի կողմից 26.06.2019թ. ընդունված կանոնադրությունը, համաձայն 80-րդ հոդվածի, դեռևս իրավական ուժ չի ստացել, քանի որ չի հաստատվել պետական ռեգիստրի կողմից։ Դա նշանակում է, որ ՀՖՖ նախագահը դեռ իրավունք չունի նշանակել հավաքականի գլխավոր մարզիչ:

Topsports.am-ի հարցմանը, թե ինչ հիմքով է Աբրահամ Խաշմանյանը նշանակվել Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, ՀՖՖ-ում պատասխանեցին, որ դա այսօր քննարկվելու է Գործկոմի նիստում: Նիստի ընթացքում Խաշմանյանի նշանակումը կարող է հաստատվել կամ չեղյալ հայտարարվել:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ռուսական «Տամբովի» գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացած Ալեքսանդր Գրիգորյանը մոտ էր Հայաստանի հավաքականը գլխավորելուն: Նոյեմբերի 6-ին ռուսաստանցի մասնագետը ժամանել էր ՀՖՖ գրասենյակ՝ պայմանագիր կնքելու համար, սակայն նրան հայտնել էին, որ իրավիճակը փոխվել է, և հավաքականը գլխավորելու է այլ մարզիչ:

ՀՖՖ Գործկոմի կազմը

Աբրահամյան Սուրեն - կենսագրություն

Ադումյան Խաչատուր - կենսագրություն

Անդրեասյան Ժաննա - կենսագրություն

Գրիգորյան Թովմաս - կենսագրություն

Թաշչյան Մարինա - կենսագրություն

Թորոսյան Արսեն - կենսագրություն

Մելիքբեկյան Արմեն - կենսագրություն

Մկրտչյան Արեն - կենսագրություն

Յագան Հիրաչ - կենսագրություն

Նիկողոսյան Արմեն - կենսագրություն

Շաբոյան Կարեն - կենսագրություն

Պապիկյան Սուրեն - կենսագրություն

Ռուբինյան Ռուբեն - կենսագրություն

Սիմիդյան Հակոբ - կենսագրություն

Սիմոնյան Ալեն - կենսագրություն

Օհանյան Արթուր - կենսագրություն




Լուրեր թեմայից