Լրահոս

Հենրիխ Մխիթարյանը, հավանաբար, բաց կթողնի Հայաստանի հավաքականի առաջիկա խաղերը

Իտալական «Ռոմայի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վերադարձը խաղադաշտ դարձյալ հետաձգվում է:

RomaNews-ը գրում է, որ 30-ամյա ֆուտբոլիստը վնասվածքից հետո դաշտ կվերադառնա նոյեմբերի վերջնամասում, ինչը նշանակում է, որ նա Հայաստանի հավաքականին չի օգնի Հունաստանի (նոյեմբերի 15) և Իտալիայի (նոյեմբերի 18) դեմ Եվրո-2020-ի ընտրական փուլի վերջին 2 տուրերի խաղերում:

Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանն աճուկի վնասվածք էր ստացել «Լեչեի» դեմ Իտալիայի առաջնության 6-րդ տուրի խաղում, որը տեղի էր ունեցել սեպտեմբերի 29-ին: Նախապես նշվում էր, որ նա բաց կթողնի 3 շաբաթ: Վնասվածքի պատճառով կիսապաշտպանը Հայաստանի հավաքականին չէր օգնել նաև հոկտեմբերին կայացած Լիխտենշտեյնի (1:1) ու Ֆինլանդիայի (0:3) դեմ Եվրո-2020-ի ընտրական փուլի արտագնա խաղերում:




Լուրեր թեմայից