Լրահոս

Երկրպագուները մեկ օրում 450 հազար դոլար են հավաքել սիրելի ակումբին փրկելու համար

Թունիսում երկրպագուները դրամահավաք են սկսել ֆինանսական ծանր վիճակում հայտնված սիրելի ակումբին օգնելու համար:

«Աֆրիկենը» Թունիսի երկրորդ ամենահին ակումբն է: Պարտքերի պատճառով թիմին զրկել են 6 միավորից և տուգանել: Թունիսի ֆուտբոլի ֆեդերացիան նաև նշանակել է ժամանակավոր ղեկավարություն, որպեսզի ակումբին դուրս հանի ճգնաժամից:

«Աֆրիկենի» ընդհանուր պարտքը կազմում է մոտ 6 միլիոն դոլար: Ակումբին օգնելու համար երկրպագուները հավաքել են մոտ մեկ միլիոն դոլար: Ընդ որում՝ 450 հազար դոլարը հավաքվել է 24 ժամվա ընթացքում: Նշվում է, որ ակումբին օգնած տարեց երկրպագուներից մեկը կույր է: Նրա խոսքով, այդ գումարը նախատեսված էր թանկարժեք դեղորայքի համար, գրում է sport24-ը:

Թունիսի ուժեղագույնների լիգայի 7-րդ տուրից հետո «Աֆրիկենը» զբաղեցնում է 5-րդ տեղը:




Լուրեր թեմայից