Լրահոս

Չեմպիոնների լիգա. Բենզեման կրկնեց Մեսիի ռեկորդը և շրջանցեց Դի Ստեֆանոյին

Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման, դուբլի հեղինակ դառնալով թուրքական «Գալաթասարայի» դեմ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի խաղում, կրկնել է «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսիի ռեկորդը:

31-ամյա Բենզեման արգենտինացի հարձակվողից հետո երկրորդ ֆուտբոլիստն է, որը Չեմպիոնների լիգայում գոլ է խփում 15-րդ մրցաշրջանում անընդմեջ, հաղորդում է Opta-ն:

Ֆրանսիացին գոլային շարքը սկսել է ֆրանսիական «Լիոնում», որի կազմում հանդես է եկել մինչև 2009 թվականը՝ տեղափոխվելով «Ռեալ»:

Բենզեման Չեմպիոնների լիգայում «Ռեալի» կազմում գոլերի քանակը հասցրել է 50-ի և այդ ցուցանիշով շրջանցել լեգենդար Ալֆրեդո Դի Ստեֆանոյին (49 գոլ): Նրան գերազանցում են միայն այժմ Թուրինի «Յուվենտուսում» հանդես եկող պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն (105 գոլ) և կարիերան ավարտած իսպանացի լեգենդար ռմբարկու Ռաուլ Գոնսալեսը (66 գոլ):

Հիշեցնենք, որ «Գալաթասարայի» դեմ խաղում «Ռեալը» տնային հաղթանակ էր տարել 6:0 հաշվով:




Լուրեր թեմայից