Լրահոս

Չեմպիոնների լիգայի պատմության ամենաարագ դուբլը՝ «Ռեալի» 18-ամյա ֆուտբոլիստի կատարմամբ

Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Ռոդրիգո Գոյեսը դարձել է Չեմպիոնների լիգայի խաղում ամենաարագ դուբլի հեղինակ դարձած ֆուտբոլիստը, հայտնում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:

Թուրքական «Գալաթասարայի» դեմ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի խաղում 18-ամյա ֆուտբոլիստը 2 գոլ է խփել հանդիպման մեկնարկից 6 րոպե 14 վայրկյան հետո: Չորրորդ րոպեին Ռոդրիգոն բացել է հաշիվը, իսկ 7-րդ րոպեին կրկնապատկել է «Ռեալի» առավելությունը:

Ռոդրիգոն դարձել է նաև Չեմպիոնների լիգայում գոլ խփած ամենաերիտասարդ բրազիլացին: Նա ռեկորդը գրանցել է 18 տարեկան 301 օրականում:

Հիշեցնենք, որ «Գալաթասարայի» դեմ խաղում «Ռեալը» տնային հաղթանակ էր տարել 6:0 հաշվով, իսկ Ռոդրիգոն դարձել էր հեթ-տրիկի հեղինակ: Նա 2019-ի ամռանը բրազիլական «Սանթոսից» է տեղափոխվել Արքայական ակումբ:




Լուրեր թեմայից