Լրահոս

Ռոնալդուն փոխարինվելուց հետո չի սեղմել Մաուրիցիո Սարիի ձեռքը (ֆոտո)

Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Մոսկվայի «Լոկոմոտիվի» դեմ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի խաղում փոխարինվելուց հետո չի սեղմել թիմի գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարիի ձեռքը: Մոսկվայում տեղի ունեցած հանդիպման 82-րդ րոպեին 34-ամյա ֆուտբոլիստին փոխարինել էր արգենտինացի հարձակվող Պաուլո Դիբալան:

Մաուրիցիո Սարին խաղից հետո Ռոնալդուի փոխարինումը բացատրել է հետևյալ կերպ. «Նա փոխարինվեց ֆիզիկական վիճակի հետ կապված վտանգի պատճառով: Արդեն առաջին խաղակեսի վերջնամասում կային անհանգստանալու նշաններ: Խուսափում էի, որ Ռոնալդուն կարող է ստանալ վնասվածք, որը նրան կխանգարեր ապագայում»,- ասել է իտալացի մասնագետը, փոխանցում է «Чемпионат»-ը:

Հիշեցնենք, որ այդ խաղում «Յուվենտուսը» հաղթել էր 2:1 հաշվով և, վաստակելով 10 միավոր, ժամանակից շուտ նվաճել էր փլեյ-օֆֆի ուղեգիր։

633.jpg (83 KB)




Լուրեր թեմայից