Լրահոս

Յանա Եգորյանը Ռուսաստանի հավաքականի կազմում դարձել է Եվրոպայի չեմպիոն

Ռիո-2016 Օլիմպիական խաղերի սուսերամարտի կրկնակի ոսկե մեդալակիր Յանա Եգորյանը թրամարտի կանանց Ռուսաստանի հավաքականի կազմում դարձել է Եվրոպայի չեմպիոն:

Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում անցկացված Եվրոպայի առաջնության եզրափակիչում Ռուսաստանի թիմը 45:34 հաշվով հաղթել է հունգարացիներին: Հայ մարզուհուց բացի, Ռուսաստանի հավաքականի կազմում հանդես են եկել նաեւ Օլգա Նիկիտինան, Սոֆիա Պոզդնյակովան ու Սոֆյա Վելիկայան:

Բրոնզե մեդալակիր է դարձել Ֆրանսիայի հավաքականը, որը երրորդ տեղի համար դիմակայությունում 45:42 հաշվով հաղթել է իտալացիներին:

Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնությունում Յանա Եգորյանը հանդես էր եկել նաեւ անհատական պայքարում, սակայն 1/32 եզրափակիչում 12:15 հաշվով պարտվել էր ռումինացի Բյանկա Պասկուին եւ լքել պայքարը:

Եվրոպայի առաջնությունը վարկանիշային է Տոկիո-2020 Օլիմպիական խաղերի համար:




Լուրեր թեմայից