Լրահոս

Դավիթ Օվասապյան․ Մեկնել էի չեմպիոնի կոչումը նվաճելու, բայց ինչ-որ բան չստացվեց

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի մինչև 23 տարեկանների բրոնզե մեդալակիր Դավիթ Օվասապյանն անդրադարձել է իր գրանցած արդյունքին։

«Լավ էի պատրաստվել այս առաջնությանը, մեկնել էի չեմպիոնի կոչումը նվաճելու, բայց ինչ-որ բան չստացվեց: Պետք է ավելի շատ աշխատել և կատարելագործվել։

Կիսաեզրափակիչում շատ ուժեղ մրցակցի հետ էի գոտեմարտում։ Զվիադի Պատարիձեն տիտղոսակիր ըմբիշ է։ Հաջորդ անգամ ավելի լավ կնախապատրաստվեմ»,- Օվասապյանի խոսքը մեջբերում է ՀԱՕԿ-ի մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք, որ հայ ըմբիշը բրոնզե մեդալը վիճարկել էր ղազախ Մանսուր Շադուկաևի հետ և առավելության հասել 5:5 հաշվով: Երկրորդ մրցափուլի սկզբնամասում հայ ըմբիշը հաղթում էր 5:0 հաշվով: Շադուկաևին հաջողվել էր հավասարեցնել հաշիվը, սակայն հաղթանակի էր հասել Օվասապյանը, քանի որ ղազախ ըմբիշն զգուշացում էր ստացել:

Դավիթ Օվասապյանը նոյեմբերի 1-ին մեկնարկել էր 1/8 եզրափակիչից և, հաղթելով ռումինացի Լենարդ Բերեիին (3:0) ու բելառուս Իլյա Յուդշուցին (6:0), դուրս էր եկել կիսաեզրափակիչ, որտեղ 1:4 հաշվով պարտվել էր վրացի Զվիադի Պատարիձեին:




Լուրեր թեմայից