Լրահոս

Մ-23 ԱԱ. Ոսկե մեդալակիր Արմեն Մելիքյանի բոլոր գոտեմարտերը՝ տեսանյութով

Տեսանյութերում ներկայացված են Հայաստանի ներկայացուցիչ Արմեն Մելիքյանի (60 կգ) հաղթական գոտեմարտերը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ավարտված հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի մինչև 23 տարեկանների առաջնությունում:

Հայ ըմբիշը տարել էր 4 հաղթանակ և նվաճել չեմպիոնի տիտղոսը: Ընդ որում՝ եզրափակիչի ճանապարհին Արմեն Մելիքյանը ոչ մի միավոր չէր տվել մրցակիցներին, իսկ եզրափակիչում 11:7 հաշվով հաղթեց Ղրղզստանի ներկայացուցիչ Ժոլաման Շարշենբեկովին:

1/8 եզրափակիչ

Արմեն Մելիքյան - Մարտին Վելև (Բուլղարիա)՝ 8:0

1/4 եզրափակիչ

Արմեն Մելիքյան - Մեհդի Մոհսեն (Իրան)՝ 4:0

Կիսաեզրափակիչ

Արմեն Մելիքյան - Կրիստիան Կեչսկեմետի (Հունգարիա)՝ 5:0

Եզրափակիչ

Արմեն Մելիքյան - Ժոլաման Շարշենբեկով (Ղրղզստան)` 11:7




Լուրեր թեմայից