Լրահոս

Մ-23 ԱԱ. Արմեն Մելիքյանի չեմպիոնական գոտեմարտի ֆոտոռեպորտաժն ու տեսանյութը

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ավարտված հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի մինչև 23 տարեկանների առաջնության 60 կգ քաշային կարգի եզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչ Արմեն Մելիքյանը 11:7 հաշվով հաղթեց Ղրղզստանի ներկայացուցիչ Ժոլաման Շարշենբեկովին և դարձավ ոսկե մեդալակիր:

Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի մամուլի ծառայությունը ներկայացրել է գոտեմարտի տեսանյութն ու ֆոտոռեպորտաժը:

Արմեն Մելիքյանը նոյեմբերի 2-ին պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից, որտեղ վստահ հաղթանակ էր տարել Բուլղարիան ներկայացնող Մարտին Վելևի նկատմամբ՝ 8։0: 1/4 եզրափակիչում նա 4։0 հաշվով հաղթել էր իրանցի Մեհդի Մոհսենին, իսկ կիսաեզրափակիչում 5:0 հաշվով ուժեղ էր գտնվել հունգարացի Կրիստիան Կեչսկեմետիից:

Հիշեցնենք, որ աշխարհի Մ-23 առաջնությունում Հայաստանի թիմը ելույթն ավարտել էր 2 մեդալով: Նոյեմբերի 2-ին բրոնզե մեդալակիր էր դարձել Դավիթ Օվասապյանը (130 կգ): 

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի Մ-23 հավաքականի կազմում ԱԱ-ին մասնակցեցին նաև Նորայր Հախոյանը (55 կգ), Հայկ Մելիքյանը (67 կգ), Սլավիկ Գալստյանը (63 կգ), Հրանտ Կալաչյանը (72 կգ), Վահե Պողոսյանը (77 կգ), Արման Վարդումյանը (82 կգ) և Ալբերտ Եղիկյանը (87 կգ), որոնց մեդալ նվաճել չհաջողվեց: Նորայր Հախոյանը և Արման Վարդումյանը պարտվեցին բրոնզե մեդալի համար գոտեմարտում:  

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի Մ-23 հավաքականը ԱԱ-ին մասնակցել էր 9 ըմբիշով և ելույթն ավարտել էր առանց մեդալի:



Լուրեր թեմայից