Լրահոս

Մ-23 ԱԱ․ Նորայր Հախոյանը տարավ 2 հաղթանակ և բրոնզե մեդալը կվիճարկի ադրբեջանցու հետ

Նորայր Հախոյանը (55 կգ) բրոնզե մեդալի համար գոտեմարտ կանցկացնի Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի մինչև 23 տարեկանների առաջնությունում:

Հայաստանի ներկայացուցիչն առաջին սփոփիչ գոտեմարտերում հաղթեց հունգարացի Ռիչարդ Ռաչին (8:0) և հնդիկ Արժուն Հալակուրկիին (10:2):

Երեկոյան մրցահերթում Նորայր Հախոյանը բրոնզե մեդալի համար կգոտեմարտի ադրբեջանցի Զաուր Ալիևի հետ։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 1-ին 1/8 եզրափակիչից մեկնարկած հայ ըմբիշը պարտվել էր (4:4) ռուս Էմին Սեֆերշաևին: Քանի որ ռուս ըմբիշը նվաճել էր եզրափակիչի ուղեգիր, Նորայր Հախոյանը հնարավորություն էր ստացել նոյեմբերի 2-ին պայքարել բրոնզե մեդալի համար:

Նոյեմբերի 2-ին բրոնզե մեդալի համար գոտեմարտ կանցկացնի նաև Դավիթ Օվասապյանը (130 կգ):

Նոյեմբերի 2-ին Հայաստանի ներկայացուցիչներից պայքարի մեջ կմտնեն նաև Արմեն Մելիքյանը (60 կգ), Հայկ Մելիքյանը (67 կգ), Հրանտ Կալաչյանը (72 կգ) և Արման Վարդումյանը (82 կգ):




Լուրեր թեմայից