Լրահոս

Մ-23 ԱԱ. Սլավիկ Գալստյանը հաղթեց 36 վայրկյանում

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում մեկնարկած հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի մինչև 23 տարեկանների առաջնության առաջին օրը Հայաստանն ունի 5 ներկայացուցիչ՝ Նորայր Հախոյան (55 կգ), Սլավիկ Գալստյան (63 կգ), Վահե Պողոսյան (77 կգ), Ալբերտ Եղիկյան (87 կգ) և Դավիթ Օվասապյան (130կգ)։

1/8 եզրափակիչից մեկնարկած Նորայր Հախոյանը (55 կգ) պարտվեց (4:4) ռուս Էմին Սեֆերշաևին: Առաջին մրցափուլից հետո Հախոյանը հաղթում էր 4:0 հաշվով, սակայն չկարողացավ զարգացնել հաջողությունը:

Մեծահասակների 2019թ. աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Սլավիկ Գալստյանը (63 կգ) պայքարը սկսեց 1/8 եզրափակիչից, որտեղ 36 վայրկյանում հաղթեց հնդիկ Ռաջիթ Ռաջիթին՝ 8:0: Քառորդ եզրափակիչում Գալստյանի մրցակիցը կլինի թուրք Մեհմետ Չեկերը:

Վահե Պողոսյանը (77 կգ) որակավորման փուլում պարտվեց (8:8) Ղրղզստանի ներկայացուցիչ Ռենալ Իլիազին և լքեց պայքարը:

Ալբերտ Եղիկյանը (87 կգ) հաղթանակով մեկնարկելուց հետո 1/8 եզրափակիչում 2:8 հաշվով պարտվել է լեհ Սիմոն Սիմոնովիչին:

Դավիթ Օվասապյանը (130կգ) մեկնարկեց 1/8 եզրափակիչից, որտեղ 3:0 հաշվով հաղթեց ռումինացի Լենարդ Բերեիին:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի Մ-23 հավաքականի կազմում ԱԱ-ին մեկնել են նաև Արմեն Մելիքյանը (60 կգ), Հայկ Մելիքյանը (67 կգ), Հրանտ Կալաչյանը (72 կգ) և Արման Վարդումյանը (82 կգ), որոնք պայքարի մեջ կմտնեն նոյեմբերի 2-ին:

Հիշեցնենք, որ ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի Մ-23 հավաքականը ԱԱ-ին մասնակցել էր 9 ըմբիշով և ելույթն ավարտել էր առանց մեդալի:




Լուրեր թեմայից