Լրահոս

Սարգիս Ստեփանանն՝ աշխարհի չեմպիոն (ֆոտո)

ՀՀ եւ ԼՂՀ «Արիության համար» մեդալակիր, փոխգնդապետ Սարգիս Ստեփանանը դարձել է Ռումինիայի Կոնստանտա քաղաքում անցկացվող հաշմանդամություն ունեցողների բազկամարտի աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր: Այդ մասին Սարգիս Ստեփանանը հայտնել է ֆեյսբուքյան էջում:

«Շնորհակալ եմ ձեզ` բարի խոսքեր ու դրական լիցքեր փոխանցելու համար։ Դուք եք ինձ ուժ տվողը։ Կհանդիպենք շուտով` մեր սիրելի հայրենիքում։ Սիրում եմ բոլորիդ»,- գրել է նա:

Սարգիս Ստեփանանը վիրավորվել էր 2014 թվականին եւ կորցրել 2 ոտքն ու աջ ձեռքը։