Լրահոս

Ըմբշամարտի Հայաստանի առաջնությունների ժամանակացույցը

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի մեծահասակների առաջնությունը տեղի կունենա նոյեմբերի 24-26-ը Երևանի նախկին «Միկա» մարզադահլիճում, հայստնում է ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Մրցումները կմեկնարկեն նոյեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին։ Եզրափակիչ գոտեմարտերը տեղի կունենան նոյեմբերի 26-ին՝ ժամը 12։00-ից սկսած։

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնությունը կկայանա դեկտեմբերի 2-4-ը նախկին «Միկա» մարզադահլիճում։

Մրցումները կմեկնարկեն դեկտեմբերի 3-ին՝ ժամը 10։00-ին։ Եզրափակիչները նախատեսված են դեկտեմբերի 4-ին՝ ժամը 12։00-ից սկսած։




Լուրեր թեմայից