Լրահոս

Յանա Եգորյանը՝ Համաշխարհային բանակային խաղերի չեմպիոն (ֆոտո)

Աշխարհի կրկնակի չեմպիոն, Ռիո-2016 Օլիմպիական խաղերի սուսերամարտի կրկնակի ոսկե մեդալակիր Յանա Եգորյանը թրամարտի կանանց Ռուսաստանի հավաքականի կազմում դարձել է Չինաստանի Ուհան քաղաքում ընթացող Համաշխարհային բանակային խաղերի չեմպիոն։ Եզրափակիչում նա 15։14 հաշվով ուժեղ է գտնվել ռուս Սոֆյա Վելիկայայից։

«Ինձ հնարավորություն էր ընձեռնվել ներկայացնելու մեր երկիրը Համաշխարհային բանակային խաղերում, և իհարկե ցանկություն կար ոսկե մեդալ նվաճելու։ Սա իմ առաջին մրցելույթներն էին բանակային խաղերում։ Ի սկզբանե, ես մի քիչ թերագնահատում էի այս խաղերի մասշտաբները, սակայն, երբ հանդիպեցի մրցակիցներիս, հասկացա մրցաշարի ամբողջ լրջությունը։ Հեշտ չէր, և ես շատ ուրախ եմ, որ կարողացա։ Ոսկե մեդալը մեր մոտ է։ Շնորհակալություն եմ հայտնում նրանց, ովքեր հավատացել և աջակցել են ինձ»,- գրել է մարզուհին Ինստագրամի էջում։

 
 
 
 
Посмотреть эту публикацию в Instagram
 
 
 
 
 
 
 
 
 

Мне предоставилась возможность представлять нашу страну на Всемирных Военных играх, и конечно же очень хотелось принести Золото. Это первые мои соревнования по военнослужащим. С начала я немного не дооценивала масштаб игр, но прибыв в деревню, встретив соперниц, я поняла всю серьезность мероприятия. Было не просто, и я очень рада, что справилась!!!! Золото у нас!!!! @teamcska Спасибо всем кто верил и поддерживал меня!!! #cism #cska #цска #worldmilitarygames #teamcska

Публикация от Егорян Яна (@egorianiana)




Լուրեր թեմայից