Լրահոս

Յանա Եգորյանն անհաջող է մեկնարկել Եվրոպայի առաջնությունում

Ռիո-2016 Օլիմպիական խաղերի սուսերամարտի կրկնակի ոսկե մեդալակիր, թրամարտի կանանց Ռուսաստանի հավաքականի անդամ Յանա Եգորյանն անակնկալ պարտություն է կրել գերմանական Դյուսելդորֆում ընթացող Եվրոպայի առաջնությունում:

Հայ մարզուհին պայքարը սկսել է 1/32 եզրափակիչից, որտեղ 12:15 հաշվով պարտվել է ռումինացի Բյանկա Պասկուին եւ լքել պայքարը:

Եվրոպայի առաջնությունը վարկանիշային է Տոկիո-2020 Օլիմպիական խաղերի համար:




Լուրեր թեմայից