Լրահոս

Ֆերստապենը փորձարկել է Honda-ի առաջին չեմպիոնական բոլիդը Ֆորմուլա-1-ում (ֆոտոշարք)

Ֆորմուլա-1-ի «Ռեդ Բուլ» թիմի ավտոարշավորդ Մաքս Ֆերստապենը փորձարկել է «Հոնդայի» RA272 բոլիդը: Դա ճապոնական ավտոընկերության առաջին բոլիդն է, որը 1965-ին հաղթել է Ֆորմուլա-1-ում:

«Սա հրաշալի փորձ էր: Այս մեքենան խիստ տարբերվում է, սակայն ես ստացա բավականություն: Բոլիդից ու շարժիչից ստացած էմոցիաներն անկրկնելի էին: Եթե վերադառնանք 50 տարի հետ, ապա ակնհայտ է, որ Ֆորմուլա-1-ում տեղի է ունեցել խելահեղ էվուլյուցիա»,- հոլանդացի արշավորդի խոսքը մեջբերում է Motorsport.com-ը:

Հիշեցնենք, որ 1965-ին «Հոնդային» այդ բոլիդով չեմպիոնական տիտղոս էր պարգևել Ռիչի Գինտերը:

 



Լուրեր թեմայից