Լրահոս

Աթլետիկայի աշխարհի առաջնության թիմային հաշվարկում հաղթեցին ամերիկացիները

Քաթարի մայրաքաղաք Դոհայում ավարտված աթլետիկայի աշխարհի առաջնության թիմային հաշվարկում հաղթել է ԱՄՆ-ի հավաքականը: Ամերիկացի աթլետները նվաճել են 29 մեդալ՝ 14 ոսկե, 11 արծաթե ու 4 բրոնզե: Երկրորդ տեղը գրավել է Քենիայի թիմը (5 ոսկե, 2 արծաթե, 4 բրոնզե մեդալ), իսկ լավագույն եռյակը եզրափակել են ջամայկացիները (3 ոսկե, 5 արծաթե, 4 բրոնզե):

Ռուսաստանի հավաքականը 2 ոսկե, 3 արծաթե ու 1 բրոնզե մեդալով գրավել է 6-րդ տեղը:

Հիշեցնենք, որ աթլետիկայի աշխարհի առաջնությունում Հայաստանն ուներ մեկ ներկայացուցիչ՝ եռացատկորդ Լևոն Աղասյանը, որը չէր կարողացել հաղթահարել որակավորման փուլի արգելքը և գրավել էր գրավել է 29-րդ տեղը:




Լուրեր թեմայից