Լրահոս

Արթուր Աբրահամը՝ Ֆորմուլա-1-ի Մեծ մրցանակին (ֆոտո)

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը ներկա է եղել Սոչիում անցկացված Ֆորմուլա-1-ի Մեծ մրցանակին: Այդ մասին 39-ամյա բռնցքամարտիկը հայտնել է սոցցանցերում՝ հրապարակելով լուսանկար:

Սոչիի Մեծ մրցանակում հաղթել էր «Մերսեդեսի» բրիտանացի արշավորդ Լյուիս Հեմիլթոնը:

Հիշեցնենք, որ Արթուր Աբրահամը նախորդ մենամարտն անցկացրել է ապրիլի 28-ին Գերմանիայի Օֆենբուրգ քաղաքում, որտեղ հաղթել էր դանիացի Պատրիկ Նիլսենին:




Լուրեր թեմայից