Լրահոս

ԱԱ․ Աթլետիկայի Նորվեգիայի հավաքականը հյուրանոցից պահանջել է վերադարձնել բնակեցման գումարը

Աթլետիկայի Նորվեգիայի հավաքականը Քաթարի մայրաքաղաք Դոհայում ընթացող աշխարհի առաջնությունից հետո մտադիր է առաջնության պաշտոնական հյուրանոցից հետ պահանջել բնակեցման համար վճարած գումարը։ Բանն այն է, որ ցածր որակի սպասարկման համար հավաքականը ստիպված է եղել տեղափոխվել ուրիշ հյուրանոց։

«Կարող եմ հաստատել, որ մարզիկների մեջ թունավորվածներ չկան։ Ինչ վերաբերում է գումարը վերադարձնելուն, ապա այդ հարցի շուրջ մենք հանդիպում ենք ունեցել և սպասում ենք պատասխանին»,- Նորվեգիայի հավաքականի առաջատար Էրլանդ Շլոկվիկի խոսքը մեջբերում է ТАСС-ը։

Ավելի վաղ Դոհայի իր հյուրանոցի պայմաններից բողոքել էր նաև բարձր ցատկի աշխարհի չեմպիոն Մարիա Լիսիցկենեն։




Լուրեր թեմայից