Լրահոս

ԱԱ. Լևոն Աղասյանը չի հաղթահարել որակավորման փուլի արգելքը

Քաթարի մայրաքաղաք Դոհայում անցկացվող աթլետիկայի աշխարհի առաջնությունում Հայաստանի միակ ներկայացուցիչ, եռացատկորդ Լևոն Աղասյանը չի հաղթահարել որակավորման փուլի արգելքը:

Կապանցի մարզիկը որակավորման փուլում 16.24 մետր արդյունքով գրավել է 29-րդ տեղը և լքել պայքարը: Եզրափակիչի ուղեգիր են նվաճել 12 եռացատկորդներ: Որակավորման փուլին մասնակցել են 33 մարզիկներ:

Լևոն Աղասյանը մրցավայր է մեկնել հեռացատկի Եվրոպայի չեմպիոն ու ռեկորդակիր, Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանի հետ։




Լուրեր թեմայից