Լրահոս

Ֆետելը կարող է հեռանալ Ֆորմուլա 1-ից

«Ֆերարիի» գերմանացի ավտոարշավորդ Սեբաստիան Ֆետելն այս մրցաշրջանի վերջում կարող է ավարտել ելույթները Ֆորմուլա-1-ում, տեղեկացնում է La Gazzetta dello Sport-ը:

Ֆորմուլա 1-ի քառակի չեմպիոնն անհայտ պատճառներով ցանկանում է դադար վերցնել, եւ նախատեսում է վերադառնալ 2021 թվականին:

Նշվում է, որ Ֆետելի կարիերան ավարտելու դեպքում, «Ֆերարիում» նրան կարող է փոխարինել «Ռենոյի» ավստրալացի արշավորդ Դանիել Ռիկարդոն:

Ավելի վաղ գերմանացի ավտոարշավորդը ցանկություն էր հայտնել երկարաձգել «Ֆերարիի» հետ գործող պայմանագիրը, որը նախատեսված է մինչեւ 2020 թվականի ավարտը:




Լուրեր թեմայից