Լրահոս

21-ամյա Շարլ Լեկլերի առաջին հաղթանակը Ֆորմուլա-1-ում

Ֆորմուլա-1-ի Բելգիայի Մեծ մրցանակում հաղթող է դարձել «Ֆերարիի» ավտոարշավորդ Շարլ Լեկլերը, որը Ֆորմուլա-1-ում տարել է առաջին հաղթանակը։

Երկրորդ տեղը գրավել է «Մերսեդեսի» բրիտանացի ավտոարշավորդ Լյուիս Հեմիլթոնը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է նրա ակումբակից Վալտերի Բոտասը:

Շարլ Լեկլերը դարձավ երրորդ ամենաերիտասարդ ավտոարշավորդը, որը հաղթել է Մեծ մրցանակում։

Այդ ցուցանիշով լավագույնը Մաքս Ֆերստապենն է, որը 18 տարեկան 7 ամսականում 2016-ին հաղթել էր Իսպանիայի Մեծ մրցանակում։ Երկրորդը գերմանացի Սեբաստյան Ֆետելն է, որը Իտալիայի Մեծ մրցանակը հաղթել էր 2008-ին։

Լեկլերը 21 տարեկան 10 ամսական է և շրջանցեց իսպանացի Ֆերնանդո Ալոնսոյին, որը 22 տարեկանում հաղթել էր Հունգարիա-2003 Մեծ մրցանակը։

«Ֆերարիի» ավտոարշավորդը պատմության մեջ 108-րդն է, որը հաղթում է Մեծ մրցանակում:




Լուրեր թեմայից