Լրահոս

Իսպանիայում անհայտ կորել է Օլիմպիական խաղերի մեդալակիրը

Իսպանիայի ոստիկանությունը որոնում է ձմեռային Օլիմպիական խաղերի մեդալակիր Բլանկա Ֆերնանդես Օչոային, գրում է El Pais-ը:

Նախկին մարզուհուն վերջին անգամ օգոստոսի 23-ին տեսել են իր մեքենայի ղեկին: 56-ամյա Օչոայի անհետացման մասին ոստիկաններին հայտնել է նրա դուստրը:

Բլանկա Ֆերնանդես Օչոան ձմեռային Օլիմպիական խաղերում Իսպանիայի համար մեդալ նվաճած առաջին մարզուհին է: Ալբերվիլ-1992 Օլիմպիական խաղերում նա բրոնզե մեդալակիր էր դարձել հսկա ոլորավայէջքում: Իսպանացիներն ընդամենը 2 մեդալ ունեն ձմեռային Օլիմպիական խաղերում: Առաջին մեդալը նվաճել է Օչոայի եղբայր Ֆրանսիսկո Ֆերնանդես Օչոան, որը օլիմպիական չեմպիոն է դարձել 1972-ին:




Լուրեր թեմայից