Լրահոս

«Փյունիկը» 21 ֆուտբոլիստով մեկնեց Անգլիա (ֆոտո, վիդեո)

Ֆուտբոլի Հայաստանի փոխչեմպիոն Երևանի «Փյունիկը» չարտերային չվերթով մեկնեց Անգլիա, որտեղ Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան հանդիպում կանցկացնի անգլիական Պրեմյեր լիգայի ներկայացուցիչ «Վուլվերհեմփթոնի» հետ, փոխանցում է Topsports.am-ի թղթակիցը:

67977184_927436470928911_8542362344523563008_n.jpg (175 KB)

«Փյունիկի» կազմում Անգլիա են ուղևորվել 21 ֆուտբոլիստներ (18 խաղացող, 3 դարպասապահ): Երևանյան ակումբի հետ է նաև Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էրիկ Վարդանյանը, որը որակազրկման պատճառով բաց էր թողել այս թիմերի միջև առաջին հանդիպումը: Ալեքսանդր Տարխանովի գլխավորած թիմը չարտերային չվերթով կժամանի Բիրմինգհեմ քաղաք, որը մոտ 30 կմ հեռավորության վրա է Վուլվերհեմփթոնից:

69122785_478616789636521_8225103418289553408_n.jpg (244 KB)

«Վուլվերհեմփթոն» - «Փյունիկ» խաղը տեղի կունենա օգոստոսի 15-ին Վուլվերհեմփթոնի «Մոլինյու» ստադիոնում, որը հյուրընկալում է 32 հազար երկրպագու: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին: Խաղը կսպասարկի Գերմանիան ներկայացնող մրցավական անձնակազմ՝ Բաստիան Դանկերտի գլխավորությամբ:

68895447_1323505911150037_5434331938200485888_n.jpg (138 KB)

Հիշեցնենք, որ Երևանի «Հանրապետական» ստադիոնում տեղի ունեցած առաջին խաղում անգլիական ակումբը հաղթել է 4:0 հաշվով: Այս դիմակայության հաղթողը Եվրոպա լիգայի որակավորման վերջին փուլում կմրցի «Տորինո» (Իտալիա) - «Շախտյոր Սոլիգորսկ» (Բելառուս) զույգի հաղթողի հետ: Առաջին խաղում իտալական ակումբը խփել է 5 անպատասխան գոլ: Նախորդ 2 փուլերում «Փյունիկը» երկու խաղերի արդյունքում հաղթել էր մակեդոնական «Շկուպիին» (3:3, 2:1) և չեխական «Յաբլոնեցին» (2:1, 0:0) և երկրորդ տարին անընդմեջ դուրս եկել Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլ:

68399862_288965581957910_2438778272864010240_n.jpg (163 KB)

 




Լուրեր թեմայից