Լրահոս

Յանա Եգորյանը Ռուսաստանի հավաքականի կազմում դարձել է աշխարհի կրկնակի չեմպիոն (ֆոտո)

Ռիո-2016 Օլիմպիական խաղերի սուսերամարտի կրկնակի ոսկե մեդալակիր Յանա Եգորյանը թրամարտի կանանց Ռուսաստանի հավաքականի կազմում դարձել է աշխարհի չեմպիոն:

Հունգարիայում անցկացված աշխարհի առաջնության եզրափակիչում Ռուսաստանի թիմը 45:40 հաշվով հաղթել է ֆրանսիացիներին: Հայ մարզուհուց բացի, Ռուսաստանի հավաքականի կազմում հանդես են եկել նաեւ Օլգա Նիկիտինան, Սոֆիա Պոզդնյակովան ու Սոֆյա Վելիկայան:

Հիշեցնենք, որ աշխարհի առաջնությունում Յանա Եգորյանը հանդես էր եկել նաեւ անհատական պայքարում, սակայն 1/32 եզրափակիչում 13:15 հաշվով պարտվել էր ռումինացի Բյանկա Պասկուին եւ լքել պայքարը:

Յանա Եգորյանը Ռուսաստանի հավաքականի կազմում աշխարհի թիմային չեմպիոն դարձել էր նաեւ 2015 թվականին: Հունիսին Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում անցկացված Եվրոպայի առաջնությունում եւս նա ոսկե մեդալակիր էր դարձել Ռուսաստանի թիմի կազմում:

67078175_2372195116161652_7526549037957251072_n.jpg (153 KB)07_24_01.jpg (109 KB)




Լուրեր թեմայից