Լրահոս

Ագուերոն Մարադոնային չի ընդգրկել իր իդեալական թիմում

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Սերխիո Ագուերոն կազմել է 5 արգենտինացիներից բաղկացած իդեալական թիմ: Արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան բացակայում է, փոխանցում է TyC Sports-ը:

Դարպասապահ. Հերման Բուրգոս:

Պաշտպան. Օսկար Ռուջերի: 

Առջևի գծի խաղացողներ. Լիոնել Մեսի, Կարլոս Տևես, Խուան Ռոման Ռիկելմե:

Հիշեցնենք, որ Ագուերոն նախկինում ամուսնացած է եղել Մարադոնայի դստեր հետ: 2013-ին զույգը բաժանվել էր:




Լուրեր թեմայից