Լրահոս

Չավին կանխատեսել է, թե երբ կարիերան կավարտի Մեսին

Քաթարի «Ալ-Սադի» գլխավոր մարզիչ, «Բարսելոնայի» լեգենդար կիսապաշտպան Չավի Էրնանդեսը կարծիք է հայտնել, թե երբ կարիերան կավարտի կատալոնական ակումբի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին:

«Մեսին առջևում 5-7 տարվա կարիերա ունի բարձր մակարդակում: Նա հետևում է իրեն, ուշադրություն դարձնում ֆիզիկական վիճակին: Կարծում եմ՝ նա կխաղա մինչև 38-39 տարեկան: Կասկած չկա, որ մենք Լեոյին կտեսնենք Քաթարում կայանալիք 2022թ. աշխարհի առաջնությունում»,- Չավիի խոսքը մեջբերում է Marca-ն:

Հիշեցնենք, որ 32-ամյա Մեսին ամբողջ պրոֆեսիոնալ կարիերան անցկացրել է «Բարսելոնայում», որի հետ նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2021-ի ամառ։




Լուրեր թեմայից