Լրահոս

Գերմանիայի իշխանությունները թույլատրել են վերսկսել Բունդեսլիգան

Գերմանիայի իշխանությունները թույլատրել են կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով դադարեցված ֆուտբոլի Գերմանիայի առաջնությունը վերսկսել մայիսի 15-ին, հաղորդում է Reuters-ը:

Այդ կապակցությամբ պաշտոնական հայտարարություն կլինի երկրի ղեկավարության հերթական նիստի ընթացքում:

Իշխանությունները ներկայացրել են պայմաններ, որոնք պետք է պահպանի Գերմանիայի ֆուտբոլային լիգան: Երկրպագուների մուտքը ստադիոն կարգելվի, իսկ ֆուտբոլիստներն ու ակումբների անձնակազմերը բժշկական հետազոտություն կանցնեն կանոնավոր կերպով:

Վերջերս 1-ին ու 2-րդ Բունդեսլիգաների բոլոր ակումբների ֆուտբոլիստներն ու աշխատակիցները հանձնել էին կորոնավիրուսի 1724 թեստեր, որոնցից 10-ը դրական էին եղել:

Բունդեսլիգան առաջինն է եվրոպական լիգաներից, որը կվերսկսվի կորոնովիրուսի պանդեմիայով պայմանավորված դադարից հետո: Գերմանիայում կա կորոնավիրուսով վարակման 166 հազարից ավելի դեպք, իսկ զոհերի թիվն անցել է 6900-ը։

Հիշեցնենք, որ Գերմանիայի առաջնությունն անորոշ ժամանակով դադարեցվել է կորոնովիրուսի կանխարգելման նպատակով: Այս պահին դադարեցված են եվրոպական բոլոր լիգաները՝ բացառությամբ Բելառուսի առաջնության: Մեկ տարով հետաձգվել են նաև Եվրո-2020-ը և Ամերիգայի Գավաթ-2020-ը:




Լուրեր թեմայից