Լրահոս

«Ինտերը» մերժել է «Բարսելոնային»

Կատալոնական «Բարսելոնան» Միլանի «Ինտերի» ղեկավարությանն առաջարկ է արել արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսի տրանսֆերի վերաբերյալ, հաղորդում է La Gazzetta dello Sport-ը:

22-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերելու համար կատալոնական ակումբն առաջարկել է 80 միլիոն եվրո ու իր 3 պաշտպաններին՝ Նելսոն Սամեդուին, Խունիոր Ֆիրպոյին և Ժան-Կլեր Տոդիբոյին: Իտալական ակումբին չի գոհացրել այդ առաջարկը: «Ինտերը» ցանկանում է 111 միլիոն եվրո ստանալ գործարքի դիմաց:

Հիմա ամեն բան գնում է նրան, որ Մարտինեսը ևս մեկ մրցաշրջան կմնա «Ինտերում»: Ակումբի ղեկավարության կարծիքով, Անտոնիո Կոնտեի գլխավորությամբ ևս մեկ տարի խաղալն ավելի կբարձրացնի արգենտինացու խաղամակարդակն ու տրանսֆերային արժեքը:

Հիշեցնենք, որ Մարտինեսն «Ինտերում» է 2018 թվականից։ Իտալիայի ընթացիկ առաջնությունում նա 22 խաղում դարձել է 11 գոլի և մեկ արդյունավետ փոխանցման հեղինակ։




Լուրեր թեմայից