Լրահոս

«Մանչեսթեր Սիթիի» ինքնաթիռը բեռներ է տեղափոխում

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» ինքնաթիռը կորոնավիրուսի պանդեմիայի օրերին բեռնատար օդանավերի պակասի պատճառով օգտագործվում է որպես առաջին անհրաժեշտության իրերի տեղափոխող, հայտնում է Daily Mail-ը:

Վերջերս ինքնաթիռը 24 տոննա միս է տեղափոխել Սուդանից Արաբական Միացյալ Էմիրություններ:

Հիշեցնենք, որ Անգլիայի առաջնությունը մարտի 13-ից դադարեցվել է կորոնավիրուսի կանխարգելման նպատակով: «Մանչեսթեր Սիթին» 29-րդ տուրից հետո 57 միավորով երկրորդ տեղում է և 25 միավոր հետ է առաջատար «Լիվերպուլից»: 




Լուրեր թեմայից