Լրահոս

NBA-ի լեգենդը հաստատել է, որ դառնալու է «Լիոնի» նախագահը

Ամերիկյան «Սան Անտոնիոյի» և Ֆրանսիայի հավաքականի լեգենդար բասկետբոլիստ Տոնի Պարկերը հաստատել է, որ կդառնա ֆրանսիական «Լիոն» ֆուտբոլային ակումբի նախագահը:

«Դա ճիշտ է և մեծ պատիվ է ինձ համար: Երբեք չէի մտածել, որ կարող է նման բան տեղի ունենալ: Դա հրաշալի հնարավորություն է: «Լիոնն» աշխարհի 50 լավագույն թիմերից է: Նրանք ունեն լավ ենթակառուցվածքներ ու մեծ բյուջե: Դա հիանալի հնարավորություն է աճելու համար»,- Պարկերի խոսքը մեջբերում է The Undefeated-ը:

Հիշեցնենք, որ Տոնի Պարկերը Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) քառակի չեմպիոն է:

«Լիոնի» այժմյան նախագահ Ժան-Միշել Օլյասը զբաղեցրած պաշտոնը լքելու է 2023 թվականին:




Լուրեր թեմայից