Լրահոս

«Շալկեի» նախկին ֆուտբոլիստը ողջ է. նա «մահացել» էր 2016-ին

Գերմանիայում հայտնաբերվել է Գելզենկիրխենի «Շալկեի» երիտասարդական թիմի նախկին պաշտպան Խաննիկ Կամբան, որը մահացած էր ճանաչվել 2016 թվականից: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ նա Կոնգոյում մահացել է ավտովթարի հետևանքով, հաղորդում է Bild-ը:

Պատահարի պահին 29-ամյա Կամբան հանդես էր գալիս «Հուլս» ակումբում: Միջադեպից 4 տարի անց նախկին ֆուտբոլիստը դարձյալ հայտնվել է Գերմանիայի Ռուրյան շրջանում և նույնիսկ ընկերների հետ քննարկել է իր «բեմադրված մահը»:

Այդ տեղեկությունն արդեն հետաքրքրել է ապահովագրական ընկերությանը, որը Կամբայի մահվան համար գումար էր վճարել նրա կնոջը: Այժմ նա մեղադրվում է խարդախության մեջ: Նաև հետաքննություն է անցկացվում Կոնգոյում նրան կեղծ փաստաթղթեր տալու վերաբերյալ:

Խաննիկ Կամբայի ծնողները տարիներ առաջ փախել էին Կոնգոյից և ուղևորվել Գերմանիա, սակայն նրանց արտաքսել էին, իսկ խաղացողը մնացել էր երկրում, քանի որ նա արդեն 18 տարեկան էր և համարվում էր պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ:

Այժմ 33-ամյա Կեմբան ընտանիքի հետ ապրում է Գերմանիայի Ռուր քաղաքում: Նա «Շալկեի» սան է: 2008-2015-ը պաշտպանը հանդես է եկել Գերմանիայի ցածր դիվիզիոնների թիմերում:




Լուրեր թեմայից