Լրահոս

Ռոնալդուն ժամանել է Թուրին ու 2 շաբաթ կմնա ինքնամեկուսացման մեջ

Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, որը կորոնավիրուսի պանդեմիայով պայմանավորված կարանտինն անցկացնում էր հայրենի Մադեյրայում, վերադարձել է Իտալիա։

Football Italia-ի հաղորդմամբ, 35-ամյա ֆուտբոլիստի անձնական Gulfstream G200 ինքնաթիռը մայիսի 5-ի երեկոյան վայրէջք է կատարել Թուրինում։

Ռոնալդուն, անվտանգության նկատառումներից ելնելով, ևս 14 օր ստիպված կլինի անցկացնել ինքնամեկուսացման մեջ, ինչից հետո մայիսի 18-ին կկարողանա վերսկսել մարզումներն ընդհանուր խմբի հետ։

Հիշեցնենք, որ Ռոնալդուն Իտալիայից հեռացել էր մարտի 3-ին։ Իտալիայի առաջնությունը մարտի 10-ից անորոշ ժամանակով դադարեցվել է կորոնովիրուսի կանխարգելման նպատակով։

 




Լուրեր թեմայից