Լրահոս

«Մասիսն» այս շաբաթ 2 հանդիպում կանցկացնի

Ֆուտբոլի Հայաստանի Առաջին խմբում հանդես եկող «Մասիսը» մայիսի 6-ին և 7-ին երկու ընկերական հանդիպում կանցնացնի, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով հարկադրված դադարից հետո «Մասիսն» առաջին խաղում կհանդիպի Երևանի «Արարատին»՝ անցկացնելով առաջին հանդիպումը Բարձագույն խումբը ներկայացնող ակումբի հետ։ Երկրորդ խաղում թիմի մրցակիցը կլինի Առաջին խմբում հանդես եկող «Լոկոմոտիվը»։

Հանդիպումները տեղի են ունենալու Ձորաղբյուրի մարզաբազայում։ Առաջին խաղը կսկսվի 16։00-ին, իսկ երկրորդը՝ 11։30-ին։

Հիշեցնենք, որ ՀՀ Պարետատան և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ Բարձրագույն և Առաջին խմբերի ակումբները վերսկսել են մարզումները ապրիլի 23-ից։ Հայաստանում մայիսի 4-ից թույլատրվել է սպորտային օբյեկտների գործունեությունը՝ բացառապես պրոֆեսիոնալ մարզիկների համար։

Հայաստանի Առաջին խմբի առաջնությունում «Մասիսը» 12 միավորով զբաղեցնում է նախավերջին՝ 16-րդ տեղը։


 




Լուրեր թեմայից