Լրահոս

ՈւԵՖԱ-ի նախագահ. Հին ու բարի ֆուտբոլը շուտով կվերադառնա

ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը խոսել է կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով ֆուտբոլում տիրող իրավիճակի մասին։

«Մենք տեսնում ենք, թե որքան զգայուն ու խոցելի է մեր աշխարհը, որն ամբողջովին ապակայունացվել է ստեղծված իրավիճակի պատճառով։ Ֆուտբոլը բաղկացած է դրական էներգիայից ու քանի դեռ այն չի վերադարձել, մարդիկ չեն կարող հասկանալ, որ կյանքը մտել է հունի մեջ։

Ֆուտբոլը փոխվելու է, բայց կարճ ժամանակով։ Նախկինում այս խաղն արդեն վերապրել է պատերազմներ և համաճարակներ։ Հին ու բարի ֆուտբոլը շուտով կվերադառնա։ Մենք ցանկանում ենք, որ դա տեղի ունենա հնարավորինս շուտ, բայց ամեն ինչ կախված է պետական մարմինների որոշումներից։

Մրցաշրջանի վերսկսման դեպքում խաղերը կանցկացվեն բժշկական բոլոր պահանջներին համապատասխան և փակ դռների հետևում։ Բայց ամեն ինչ որոշում է քաղաքականությունը, այլ ոչ թե սպորտը»,- Չեֆերինի խոսքը մեջբերում է Nova.rs-ը։

Հիշեցնենք, որ այս պահի դրությամբ ամբողջ աշխարհում կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով չեն դադարեցվել միայն Բելառուսի, Նիկարագուայի, Թայվանի և Թուրքմենստանի առաջնությունները:

 




Լուրեր թեմայից