Լրահոս

Գերմանական ակումբներում կորոնավիրուսի ևս 10 դեպք է գրանցվել

Նախքան մարզումներին վերադառնալը, ֆուտբոլի Գերմանիայի առաջնություններում հանդես եկող ֆուտբոլիստները և ակումբների աշխատակիցները կորոնավիրուսի թեստեր են հանձնել։ COVID-19-ի թեստավորում է անցել 1724 մարդ՝ առաջին և երկրորդ Բունդեսլիգաները ներկայացնող 36 ակումբներից։

Գերմանիայի ֆուտբոլային լիգայի մամուլի ծառայության հաղորդմամբ, թեստերից 10-ը դրական արդյունք է ցույց տվել։ Վարակվածներն անմիջապես մեկուսացվել են։

Նշվում է, որ թիմերի լիարժեք մարզումների վերսկսումից առաջ խաղացողներն ու աձնակազմերը ևս մեկ թեստավորում կանցնեն։

Հիշեցնենք, որ Գերմանիայի իշխանությունը որոշում է կայացրել երկրում մարզական միջոցառումները վերսկսվել մայիսի 16-ից ոչ շուտ։ Հանդիպումները կանցնեն առանց հանդիսականների: Խաղերի ընթացքում ստադիոնում կարող են գտնվել առավելագույնը 322 մարդ: 

 

 




Լուրեր թեմայից