Լրահոս

Պրեմյեր լիգայի որոշ հանդիպումներ կցուցադրվեն YouTube-ում

Անգլիական Պրեմյեր լիգայի որոշ հանդիպումներ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով դադարեցված մրցաշրջանի վերսկսումից հետո կհեռարձակվեն նաև YouTube վիդեհոսթինգում, հաղորդում է The Sun-ը։

Անգլիայի ընթացիկ առաջնությունում մնացել է անցկացնել 92 խաղ։ Նախատեսվում է, որ բոլոր հանդիպումները կանցկացվեն առանց հանդիսականների, իսկ խաղերի մեծ մասը կցուցադրվեն երկրի գլխավոր հեռուստաալիքներով։

Նշվում է, որ YouTube-ում խաղերի հեռարձակումը կլինի անվճար։

Հիշեցնենք, որ Անգլիայի առաջնությունն անորոշ ժամանակով դադարեցվել է մարտի 13-ից։ 29-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը 82 միավորով գլխավորում է «Լիվերպուլը», որը 25 միավոր առաջ է երկրորդ տեղում ընթացող «Մանչեսթեր Սիթիից»։ «Լեսթերը» 53 միավորով երրորդ տեղում է։  




Լուրեր թեմայից