Լրահոս

Իսպանական ակումբներն այս շաբաթ կվերսկսեն մարզումները

Իսպանական Լա լիգան հանդես է եկել պաշտոնական հայտարաությամբ, որտեղ ասվում է, որ ակումբները կորոնավիրուսի պանդեմիայով պատճառով հարկադրված դադարից հետո այս շաբաթ կվերադառնան մարզումներին։

Մարզումներն առայժմ կանցկացվեն անհատական ծրագրով, իսկ դրանից առաջ ֆուտբոլիստները կհանձնեն կորոնավիրուսի թեստեր։ Իսպանիայի առաջնությունը նախատեսվում է վերսկսել հունիսին, իսկ մինչև այդ ակումբներն անհատական մարզումներից աստիճանաբար կվերադառնան թիմային մարզումների։

«Հանգամանքներն աննախադեպ են, բայց մենք հույս ունենք, որ խաղերը կվերսկսենք հունիսին, իսկ 2019/2020 մրցաշրջանը կավարտենք այս ամռանը։ Վերադառնալ՝ նշանակում է հաղթել»,- ասել է Լա լիգայի նախագահ Խավյեր Տեբասը։

Հիշեցնենք, որ Իսպանիայի առաջնությունը դադարեցվել է մարտի 12-ից։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ Լա լիգայի վերսկսման դեպքում հանդիպումները կանցկացվեն երեք օրը մեկ և առանց հանդիսականների։




Լուրեր թեմայից