Լրահոս

Նեյմարը հանուն «Բարսելոնայի» հրաժարվել է 100 միլիոն եվրոյից

Ֆրանսիական ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը շարունակում է երազել կատալոնական «Բարսելոնա» վերադառնալու մասին։

El Mundo Deportivo-ի փոխանցմամբ՝ փարիզյան ակումբը 28-ամյա ֆուտբոլիստին 100 միլիոն եվրոյի բոնուս է առաջարկել նրա պայմանագիրը երկարաձգելու պայմանով։ Ընդ որում՝ բրազիլացուն խոստացել են, որ նա կպահպանի ավելի քան 50 միլիոն եվրո հասնող տարեկան եկամուտը։ Սակայն Նեյմարը մերժել է առաջարկը։

Բացի այդ, ֆուտբոլիստը պատրաստ է հրաժարվել աշխատավարձի 50 տոկոսից հանուն «Բարսելոնա» տեղափոխության։

Հիշեցնենք, որ Նեյմարը 2013-2017-ը հանդես է եկել «Բարսելոնայում», որից հետո ռեկորդային 222 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվել է ՊՍԺ։ Բրազիլացին Ֆրանսիայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 15 հանդիպման, դարձել 13 գոլի ու 6 գոլային փոխանցման հեղինակ։




Լուրեր թեմայից