Լրահոս

Հոլանդը կանխատեսել է «Ոսկե գնդակ-2025»-ի հաղթողին

Դորտմունդի «Բորուսիայի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը կարծում է, որ 2025 թվականին «Ոսկե գնդակին» կարժանանա կատալոնական «Բարսելոնայի» արգենտինացի առաջատար Լիոնել Մեսին։ Այդ մրցանակը հեղինակավոր France Football-ի կողմից տրվում է տարվա լավագույն ֆուտբոլիստին։

«Մեսի, թե՞ Ռոնալդու։ Օհ, չեմ կարող պատասխանել այդ հարցին։

Ո՞վ կհաղթի «Ոսկե գնդակը» 2025-ին. Մեսին»,- 19-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է Mundo Deportivo-ն։

Հիշեցնենք, որ 32-ամյա Մեսին «Ոսկե գնդակի» դափնեկիր է դարձել 6 անգամ, ինչը ռեկորդային ցուցանիշ է։ Թուրինի «Յուվենտուսի» 35-ամյա պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն պատվավոր մրցանակին արժանացել է 5 անգամ։




Լուրեր թեմայից