Լրահոս

Մայքլ Ջորդանը նշել է NBA-ի պատմության լավագույն խաղարկողին

Ամերիկացի լեգենդար բասկետբոլիստ Մայքլ Ջորդանը պատմել է, թե ում է համարում Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) պատմության լավագույն խաղարկողը:

«Ես հարգում եմ Այզեյա Թոմասի տաղանդները: Ինձ համար պատմության լավագույն խաղարկողը Մեջիք Ջոնսոնն է, իսկ Տոմասը նրանից հետո է: Անկախ նրանից, թե որքան շատ եմ ատում նրան, ես հարգում եմ նրա խաղը»,- Ջորդանի խոսքը մեջբերում է Clutch Points-ը:

Հիշեցնենք, որ «Լոս Անջելես Լեյքերսի» լեգենդար բասկետբոլիստ Մեջիք Ջոնսոնը NBA-ի 6-ակի չեմպիոն է: Նա 3-ական 6 անգամ ճանաչվել է NBA-ի եզրափակիչ շարքի ու մրցաշրջանի ամենաարժեքավոր խաղացող: 




Լուրեր թեմայից