Լրահոս

Պրեմյեր լիգայի հաջորդ մրցաշրջանը կարող է անցկացվել առանց հանդիսականների

Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով դադարեցված անգլիական Պրեմյեր լիգայի հաջորդ մրցաշրջանի բոլոր խաղերը կարող են անցկացվել առանց հանդիսականների, հաղորդում է Sky Sports-ը:

Ակումբները պատրաստվում են այդպիսի տարբերակի և այդ որոշման հնարավոր հետևանքներին:

Պրեմյեր լիգայի թիմերն ակնկալում են, որ մրցաշրջանը կվերսկսվի պատվաստանյութի հայտնաբերումից հետո: Անգլիական ակումբներն արդեն համակերպվել են եկամուտների մեծ կորուստների հետ և մտադիր են խնայել առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում:

Հիշեցնենք, որ Անգլիայի առաջնությունն անորոշ ժամանակով դադարեցվել է մարտի 13-ից։ 29-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը 82 միավորով գլխավորում է «Լիվերպուլը», որը 25 միավոր առաջ է երկրորդ տեղում ընթացող «Մանչեսթեր Սիթիից»։ «Լեսթերը» 53 միավորով երրորդ տեղում է։  




Լուրեր թեմայից