Լրահոս

«Արսենալը» նվազեցրել է Մխիթարյանի տրանսֆերային գինը

Լոնդոնի «Արսենալը» պատրաստ է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ վաճառել իտալական «Ռոմայում» վարձավճարով հանդես եկող Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային իրավունքը:

The Mirror-ի համաձայն՝ անգլիական ակումբը պատրաստ է Հայաստանի հավաքականի կիսապաշտպանից բաժանվել 10 միլիոն ֆունտ ստերլինգի դիմաց, սակայն «Ռոման» պատրաստ չէ վճարել նույնիսկ այդ գումարը: Իտալական ակումբը ցանկանում է կատարել ֆուտբոլիստների փոխանակում, իսկ «Արսենալը» մտադիր է գումար ստանալ Մխիթարյանի վաճառքից: Ավելի վաղ հաղորդվում էր, որ 31-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց «Ռոման» «Արսենալին» առաջարկել է 22-ամյա թուրք կիսապաշտպան Չենգիզ Ունդերին:

Վերջերս «Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան հայտարարել էր, որ ցանկանում է շարունակել աշխատանքը հայ կիսապաշտպանի հետ: Tranfermarkt-ը Նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 20 միլիոն եվրո։

Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանի պայմանագիրն «Արսենալի» հետ նախատեսված է մինչև 2021-ի ամառ:

Ընթացիկ մրցաշրջանում Մխիթարյանը «Ռոմայի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 17 հանդիպում, դարձել 6 գոլի ու 4 գոլային փոխանցման հեղինակ: Իտալական ակումբը 3 միլիոն եվրո է վճարել նրան մեկ տարով վարձակալելու համար:




Լուրեր թեմայից