Լրահոս

Ռոնալդուն խորհուրդ է տվել ձեռք բերել «Արսենալի» հարձակվողին

Լոնդոնի «Արսենալի» բրազիլացի հարձակվող Գաբրիել Մարտինելին կարող է տեղափոխվել Թուրինի «Յուվենտուս», հաղորդում է Don Balon-ը:

«Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն իտալական ակումբի ղեկավարությանը խորհուրդ է տվել ձեռք բերել 18-ամյա ֆուտբոլիստին, որին համարում է իր փոխարինողը:

Մարտինելին 2019-ի ամռանը բրազիլական «Իտուանո» ակումբից է տեղափոխվել «Արսենալ», որի կազմում ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 26 խաղի, դարձել 10 գոլի ու 4 գոլային փոխանցման հեղինակ:




Լուրեր թեմայից