France Football. Զիդանի գոլը լավագույնն է ՉԼ-ի պատմության մեջ
Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Զինեդին Զիդանի գոլը Լևերկուզենի «Բայերի» դեմ Չեմպիոնների լիգայի 2001/2002 մրցաշրջանի եզրափակիչ խաղում France Football-ի վարկածով ճանաչվել է մրցաշարի պատմության լավագույն գոլ։
«Ռեալի» այժմյան գլխավոր մարզիչն այդ խաղում ընթացքից կատարած գեղեցիկ հարվածով եզրափակել էր բրազիլացի լեգենդար պաշտպան Ռոբերտո Կարլոսի փոխանցումը:
Երկրորդ տեղում հայտնվել է իտալական «Ֆիորենտինայի» նախկին կիսապաշտպան Մաուրո Բրեսանի գոլը կատալոնական «Բարսելոնայի» դեմ 1999/2000 մրցաշրջանի խաղում:
Լավագույն եռյակը եզրափակել է «Ռեալի» նախկին հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի՝ շրջադարձ հարվածով խփած գոլն իր այժմյան ակումբ Թուրինի «Յուվենտուսի» դարպասը (2017-2018 մրցաշրջանում)։
Մաուրո Բրեսանի գոլը
Կրիշտիանու Ռոնալդուի գոլը