Լրահոս

Մագնուս Կարլսենը՝ MCI առցանց մրցաշարի հաղթող

Magnus Carlsen Invitational շախմատային օնլայն-մրցաշարի հաղթողի կոչումը նվաճեց աշխարհի գործող չեմպիոն, ՖԻԴԵ-ի դասակարգման առաջատար Մագնուս Կարլսենը: Եզրափակիչում նորվեգացի գրոսմայստերը 4 պարտիայում հաղթեց ամերիկացի Հիկարու Նակամուրային՝ 2.5։1.5։

Կիսաեզրափակիչում Կարլսենն ուժեղ էր գտնվել չինացի Դին Լիժենից, իսկ Նակամուրան պայքարից դուրս էր թողել ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ֆաբիանո Կարուանային:

250 հազար դոլար մրցանակային հիմնադրամով մրցաշարին մասնակցեցին նաև Յան Նեպոմնյաշչին (Ռուսաստան), Մաքսիմ Վաշյե-Լագրավը (Ֆրանսիա), Անիշ Գիրին (Հոլանդիա) և Ալիրեզա Ֆիրուջան (Իրան):

Հաղթանակի համար Կարլսենը կստանա 70 հազար դոլար: 

Chess24 կայքում անցկացված մրցաշարի 7 տուրերից հետո 4 լավագույնները պայքարը շարունակում էին կիսաեզրափակիչից:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ մրցաշարին մասնակցելու են Մագնուս Կարլսենի մոտակա 7 մրցակիցները, սակայն Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը հրաժարվել է հանդես գալ կնոջ՝ Արիանա Կաոիլիի ողբերգական մահվանից հետո:




Լուրեր թեմայից