Լրահոս

Ռոնալդ Կումանը տեղափոխվել է հիվանդանոց

Ֆուտբոլի Հոլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը տեղափոխվել է հիվանդանոց, տեղեկացնում է Algemeen Dagblad-ը:

57-ամյա հոլանդացի մասնագետը հոպիտալացվել է սրտի հետ կապված խնդիրների պատճառով: Հեծանիվով շրջելուց հետո նա վատ է զգացել և հիվանդանոց տեղափոխվել շտապօգնության մեքենայով:

Կումանին արել են սրտի կաթետերավորում: Սպասվում է, որ մայիսի 4-ին կամ 5-ին մարզիչին թույլ կտան տուն վերադառնալ:  

Հիշեցնենք, որ կատալոնական «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Ռոնալդ Կումանը 2018 թվականից է գլխավորում Հոլանդիայի հավաքականը:




Լուրեր թեմայից