
Ռոնալդուն չի կարողանում վերադառնալ Թուրին
Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն չի կարողանում վերադառնալ Թուրին, քանի որ նրա անձնական ինքնաթիռը գտնվում է Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում, հաղորդում է TVI հեռուստաալիքը։
Կորոնավիրուսի պանդեմիայով պայմանավորված կարանտինը հայրենի Մադեյրայում անցկացնող 35-ամյա ֆուտբոլիստն այս օրերին հարկադրված դադարից հետո պետք է վերադառնար «Յուվենտուսի» վերսկսվելիք մարզումներին, սակայն Իսպանիայի իշխանությունները սահմանափակումների պատճառով երեք անգամ մերժել են սեփական ինքնաթիռով Իտալիա ուղևորվելու նրա խնդրանքը։
Հիշեցնենք, որ Ռոնալդուն Իտալիայից հեռացել էր մարտի 3-ին: Ավելի վաղ հաղորդվում էր, որ Թուրին վերադառնալուց հետո նա և արտերկրից ժամանած թիմի բոլոր լեգեոնականները ստիպված կլինեն ևս երկու շաբաթ մնալ ինքնամեկուսացման մեջ։