Լրահոս

Լուչեսկու. Իմ ղեկավարությամբ Մխիթարյանն իսկական գոլահար դարձավ

Դոնեցկի «Շախտյորի» նախկին գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն գովեստի խոսքեր է ասել Հայաստանի ազգային հավաքականի և իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հասցեին, ում հետ 2010-2013-ը աշխատել է ուկրաինական ակումբում:

«Մխիթարյանն առանցքային խաղացող է, մարզիչն ուղղակի պետք է խաղադաշտում նրա համար համապատասխան տեղ գտնի։ Ես նրան դարձրի երկրորդ հարձակվող՝ հաշվի առնելով գոլային փոխանցումներ կատարելու նրա հմտությունները։ Վստահություն ձեռք բերելու համար նա չպետք է խաղա վարձավճարով, Հենրիխին կայունություն է հարկավոր։

«Մանչեսթեր Յունայթեդում» նրա մոտ ամեն ինչ չէ, որ ստացվում էր, քանի որ ստիպված էր խաղալ շատ խորքից, տակտիկական առումով նա լավագույն իրավիճակում չէր։ Մխիթարյանը հիանալի տղա է, ինձ շատ հաճելի էր նրա հետ աշխատելը։ Իմ ղեկավարությամբ նա իսկական գոլահար դարձավ»,- ռումինացի անվանի մասնագետի խոսքը փոխանցում է Radio Musica Television-ը։

Ավելի վաղ 74-ամյա Լուչեսկուն հայտարարել էր, որ Մխիթարյանն ամենաուժեղ խաղացողն է, որին նա երբևէ մարզել է։

Հիշեցնենք, որ «Շախտյորում» խաղալիս 31-ամյա Մխիթարյանը սահմանել էր Ուկրաինայի առաջնության ռմբարկուական ռեկորդ՝ մեկ մրցաշրջանում խփելով 25 գոլ: Այս մրցաշրջանում նա «Ռոմայի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 17 հանդիպում, դարձել 6 գոլի ու 4 գոլային փոխանցման հեղինակ: 




Լուրեր թեմայից